Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Մոսկվան շրջանցում է Հայաստանը և աշխատում Բաքվի հետ

Մոսկվան շրջանցում է Հայաստանը և աշխատում Բաքվի հետ
28.04.2014 | 19:17

Ռուսաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները բանակցել են էնեգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ 8-10 միլիարդ դոլարի շրջանակներում:

Թեհրանում իր գործընկեր Համիդ Չիթչիանի հետ հանդիպումից հետո ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ասել է, որ ոչ միայն 8-10 միլիարդ դոլարի համագործակցության գործարք են կնքել, այլև նոր ջերմաէլեկտրակայանների և հիդրոէլեկտրակայանների ու էլեկտրացանցերի շինարարության՝ հաղորդել է Mehr գործակալությունը: Վերջնական համաձայնագրերի ստորագրման դեպքում Ռուսաստանը Իրան կարտահանի 500 ՄՎտ էլեկտրաէներգիա: ՌԴ նախարարը Համիդ Չիթչիանի հետ քննարկել է էլեկտրաէներգիայի տրանզիտի հարցը երկու երկրների միջև՝ միացնելով Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրացանցերը: Երեք հարևան երկրները այժմ մշակում են էլեկտրաէներգիայի տրանզիտի համաձայնագիր՝ ասել է Նովակը: Իրանի էլեկտրաէներգիայի նախարարը կարևորել է Թեհրանի ու Մոսկվայի միջև տնտեսական կապերի խորացումը, մասնավորապես՝ առևտրի և էներգետիկայի ոլորտներում: Նա նշել է, որ համատեղ աշխատանքային խմբեր են ստեղծվում էներգետիկ ոլորտում աշխատանքներն ավարտելու համար:

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ